
Ռուբեն Վարդանյանի դեմ կրկին «ցուցմունքներ» են հնչել Բաքվում
Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Նիստի ընթացքում կրկին «ցուցմունքներ» են տվել այսպես կոչված «տուժողները» և նրանց իրավահաջորդները: Հարցաքննվածներից մի քանիսը պնդել են, թե Արցախում տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել հայկական ուժերի հրետանային հարվածների և ականների պայթյունների հետևանքով:
Շինծու գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 5-ին:
Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։


