02 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Շնորհավորում եմ մեր հանրությանը, մեր բոլոր հայտարարությունները հաստատվեցին. Լևոն Զուրաբյանը` Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի մասին

Շնորհավորում եմ մեր հանրությանը, մեր բոլոր հայտարարությունները հաստատվեցին. Լևոն Զուրաբյանը` Փաշինյանի հրապարակած փաստաթղթերի մասին

Շնորհավորում եմ մեր հանրությանը: 2021 թվականից սկսած՝ մեր պայքարը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված էիր ֆեյսբուքյան էջում գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման պլանը և կուտակել հանրության կասկածներն իր հանցավոր որոշումների վերաբերյալ, կամ հրապարակել և փորձել մինչև ընտրություններն ուղեղների լվացմամբ մարսել հրապարակման վնասները: Արդյունքում՝ նա ընտրեց երկրորդ ճանապարհը, և մենք վերջապես ստացանք 2019 թվականի պլանի բացահայտումը («Կրուտիտները», որ հրապարակումը կապված է Մինսկի խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետև Արցախի հայաթափումից հետո սպառվել էր Մինսկի խմբի առաքելությունը և նրա հովանավորությամբ բանակցային գործընթացը, հետևաբար, և խորհրդապահության անհրաժեշտությունը):

Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթն ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած հինգը վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:

Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019 կարգավորման առաջարկին, և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել:

Կա երկու հնարավոր բացատրություն.

1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը,

2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում` որ Փաշինյանն ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»,- գրել է նա։

Ավելի վաղ Կառավարությունը հրապարակել է Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի փաստաթղթեր։

 

Ռազմագերիներ