
Մեկ ժամ եմ ուզում նրա հետ զրուցելու համար․ ինչպե՞ս է Լիդյան 5 ամիս կալանքից հետո
Մեր զրույցի ժամանակ այսպիսի մի քանի դեպք եղավ․ քաղաքացիները մոտենում էին, շնորհավորում Լիդյային՝ կալանքից ազատվելու համար։
Ամռանը կալանավորվել է, ձմեռնամուտին՝ վարչական հսկողությամբ տուն վերադարձել․ մայրիկից, հարազատներից հեռու հինգ ամիս անցկացել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։
Մայրաքաղաքում նոր շենքեր են ավելացել, ծառերը՝ պակասել՝ նկատում է Լիդյան, բայց ավելի հետաքրքրում է՝ որ գործիչն է ազատության մեջ, որը բանտարկված։
Լիդյային քրեակատարողական հիմնարկում 6 օրյա կարանտին էին սահմանել, հետո տեղափոխել խուց։ Կենսական պայմանները, ծառայողների վերաբերմունքը իր և մյուսների նկատմամբ լավ էր՝ ասում է Լիդյան. խցակիցների հետ հասցրել է անգամ ավանդույթներ ձեռք բերել։


