03 Դեկ
2025
1° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը լուծարելու մասին որոշում է կայացվել. Լեհաստանի ԱԳ նախարար

ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը լուծարելու մասին որոշում է կայացվել. Լեհաստանի ԱԳ նախարար

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեն դաշինքի արտաքին գործերի նախարարներին տեղեկացրել է ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը լուծարելու որոշման մասին. TACC-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկին։

«Պաշտոնական որոշումների շարքում կցանկանայի նշել գլխավոր քարտուղարի հայտարարությունն այն մասին, որ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը այլևս գոյություն չունի», – ասել է Սիկորսկին Բրյուսելում դաշինքի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո:

«ՆԱՏՕ-Ռուսաստան խորհուրդը և ՆԱՏՕ-Ռուսաստան հիմնադիր ակտը այլևս գոյություն չունեն», – հավելել է դիվանագետը:

Ռազմագերիներ