
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մեծ հեռանկարներ է բացում․ Կոշտա
Ապրիլին կայացած ԵՄ-Կենտրոնական Ասիա գագաթնաժողովում համաձայնություն ձեռք բերվեց Միջին միջանցքի զարգացումն արագացնելու վերաբերյալ․ Ղազախստանի Silk Way հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։
Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նույնպես նոր հնարավորություններ է բացում։
«Սա մեծ հեռանկարներ է ստեղծում Ասիան և Եվրոպան կապող և Սև ծով տանող Տրանսկասպյան երթուղու լիարժեք զարգացման համար»,- ասել է նա։
Տրանսկասպյան միջազգային տրանսպորտային երթուղին, որը հայտնի է նաև Միջին միջանցք անվանումով, կապում է Կենտրոնական Ասիան, Կովկասն ու Եվրոպան։


