
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՀՀ ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ
Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսի 4-ին աշխատանքային այցով մեկնելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոն:
ԱԽ գրասենյակից տեղեկացնում են, որ, այցի ընթացքում նախատեսված է Արմեն Գրիգորյանի հանդիպումներն ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու ՀՀ-ԱՄՆ երկկողմ համագործակցությունը: