03 Մար
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել․ Քոչարյանի ելույթը՝ կետերով

Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել․ Քոչարյանի ելույթը՝ կետերով

Այսօր քայքայում են բանակը, անվտանգությունը, արդեն քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը․ այսօր աջակիցների հետ հանդիպմանն ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Քոչարյանի ելույթի առանցքային հատվածները ներկայացնում ենք կետերով․

  • Եթե Հայաստանի Հանրապետության վարչապետը լիներ Թուրքիայի գործակալ, կաներ ճիշտ այն քայլերը, որն այսօր արվում է։
  • Կա 3 տարբերակ՝ կա՛մ երկրի առաջնորդը գործակալ է, կա՛մ տգետ է և մեծամիտ, կա՛մ միտումնավոր է անում։
  • Այսօր քայքայում են բանակը, անվտանգությունը, արդեն քայքայել են ռազմաքաղաքական դաշնակցությունը։
  • Ի՞նչ է արվում այսօր ազգային ինքնության հետ՝ դուք տեսնում եք, հարձակվել են այդ ինքնության ամենից կարևոր բաղադրիչների վրա՝ եկեղեցի, պատմություն և սիմվոլներ։
  • Փաշինյանին ձեռնտու է մի իրավիճակ, երբ ՀՀ-ն մշտական վտանգի առջև պետք է լինի նոր պատերազմ սկսելու դեմ և դա իրեն ձեռք է տալիս  1 պատճառով, որ խաղաղությունն ուղիղ կապվի իր անձի հետ։
  • Փաշինյանը թոկ է ՀՀ-ի վզին, որից պետք է ազատվել, նա պատերազմի վտանգով սարսափի մեջ է պահում մարդկանց։
  • Փաշինյանը փողոցում ժողովուրդ մոբիլիզացնելու ռեսուրս չունի, իր կոչով Վեհարան չեն կարող գրոհել, չունի հնարավորություն, եթե ունենար՝ ԱԱԾ-ի մեթոդով չէր աշխատի եկեղեցու հետ։
  • Ինչո՞ւ Լևոն Տեր-Պետրոսյանին չդատեցիք, երբ եկաք իշխանության․ հարցին Քոչարյանը պատասխանեց․ «Այն ժամանակ մոտեցումս հետևյալն էր՝ նայել առաջ, խնդիրները շատ էին, չփորձենք նախկինների հետևից ընկնելով ամբողջ օրակարգը ձևավորել դրա շուրջ։ Բայց հիմա Նիկոլ Փաշինյանը գնացել է այդ ճանապարհով»։
  • Հո դուք հիմա՞ր չեք, լա՛վ, գնում, Թրամփի հետ նկարվում ես, դիմացը երկրիդ շահե՞րն ես տալիս։
  • Քի Վեսթում քննարկվում էր հենց Արցախը Հայաստանին միացնելու տարբերակը, դա էր սեղանի վրա, և շատ մոտ էինք այդ տարբերակին, բայց մենք միակողմանի չէինք հռչակում, որովհետև այդ հռչակելը կնշանակեր մի բան․ բանակցային գործընթացի ձախողում և պատերազմ հրահրելու առիթ։
  • Ես մեծ հավանականությամբ կմասնակցեմ ԱԺ ընտրություններին:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ