03 Մար
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փաշինյան-Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորել համահայկական «ՈՉ»-ի ճակատ․ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ կետերով

Փաշինյան-Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորել համահայկական «ՈՉ»-ի ճակատ․ Իշխան Սաղաթելյանի ելույթը՝ կետերով

Դաշնակցությունն անցյալ ունեցող, ներկայով ապրող, ապագայի կազմակերպություն է․ կուսակցության ՀՅԴ 135-ամյակի հանդիսավոր միջոցառմանն ասել է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նրա խոսքի ելույթի ուշագրավ հատվածները՝ կետերով․

  • Մեզ առաջարկվողը ոչ թե խաղաղություն է, այլ շարունակական զիջումների դիմաց զինադադար, որտեղ մեր ուժի բոլոր աղբյուրները և վերականգնվելու հնարավորությունները հետևողականորեն ոչնչացվում են:
  • Մեր անվտանգության համակարգը քանդվում է ոչ թե նորով փոխարինելու, այլ անվտանգության նոր խնդիրներ ստեղծելու դիտավորությամբ։
  • Մեզ ստիպում են դադարել հավատալ, որ Հայաստանը երբևէ կարող է լինել ուժեղ:
  • Մեր ինքնության սյուները՝ եկեղեցի, պատմություն, ազգային խորհրդանիշեր ներկայացվում են որպես «անցյալից մնացած բեռ», որոնցից պետք է հրաժարվել: Այդպես Արցախն էին բեռ համարում։
  • Թուրքիայի ու Ադրբեջանի բանաձևերն և պահանջները դարձել են ՔՊ-ի նախընտրական ծրագիր և Հայաստանի կառավարության «տեսլական»։
  • Փաշինյան-Ալիև ծրագրերը ձախողելու համար պետք է ձևավորենք համահայկական և համազգային «ՈՉ»-ի ճակատ։
  • Հայաստանի անկախության և ինքնիշխանության հիմնական սպառնալիքը անձամբ Նիկոլ Փաշինյանն է։ Նրա հեռացումը կամ վերատադրության կանխումը ազգային անվտանգության հարց է:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ