
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների պատճառով հազարավոր բնակիչներ լքում են իրենց տները
Թաիլանդի և Կամբոջայի միջև բախումների պատճառով հազարավոր բնակիչներ լքում են իրենց տները․ գրում է BBC-ն։
Թաիլանդի զինված ուժերի խոսնակը հայտնել է, որ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները ռմբակոծել են կամբոջական զինվորական դիրքերը, այն բանից հետո, երբ սահմանի երկայնքով փոխհրաձգության ժամանակ սպանվել է թաիլանդցի զինվոր։
Բախումներ են գրանցվել Թաիլանդի հյուսիսարևելյան Սի Սա Կետ և Ուբոն Ռաչաթհանի նահանգներում, ինչպես նաև Կամբոջայի հյուսիսային սահմանային Պրեահ Վիհեր և Օդդար Մինչեյ նահանգներում։
Կողմերը միմյանց են մեղադրում բախումներն սկսելու համար։
Նշվում է, որ բախումը երկու երկրների միջև ամենալուրջն է՝ հուլիսին կնքված հրադադարի համաձայնագրից ի վեր։


