
Որևէ պատճառ չենք տեսնում, որ Երևանը հրաժարվի մեր առաջարկից՝ 3+3 հանդիպումն Ադրբեջանում անցկացնելուց․ Բայրամով
Կարծում ենք, որ հայկական կողմը որևէ պատճառ չունի չընդունելու Ադրբեջանի առաջարկը, որը հնչեցվել է 2024 թվականին: Մեր առաջարկը մնում է ուժի մեջ․ հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն իր իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Երբ ստեղծվեց 3+3 ձևաչափը, նշվեց, որ այս նախաձեռնությունն առաջարկել է Ադրբեջանի նախագահը, և այս ձևաչափի շրջանակում տեղի է ունեցել երեք հանդիպում: 2024 թվականի հոկտեմբերին կայացած հանդիպման ժամանակ առաջարկվեց, որ հաջորդ հանդիպումը նախագահի Ադրբեջանը, և նշվեց, որ Հայաստանի հետագա համաձայնությամբ՝ այն նաև կանցկացվի այնտեղ: Ցավոք, նման համաձայնություն չստացվեց, և հայկական կողմը չհամաձայնվեց: Այժմ իրավիճակն այլ է. այդ հանդիպումների կազմակերպումը քննարկվում է այլ ուղիներով»,- հայտարարել է Բայրամովը:
Նա նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է հյուրընկալել այս հանդիպումը:


