26 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով հերթական դատական նիստը

Բաքվում կայացել է Ռուբեն Վարդանյանի կեղծ գործով հերթական դատական նիստը

Բաքվի ռազմական դատարանը շարունակում է քննել Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի դեմ կեղծ գործը. գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Նիստի ընթացքում կրկին «ցուցմունքներ» են տվել «տուժողները» և նրանց իրավահաջորդները:

Վարդանյանին նշանակված փաստաբանը միջնորդություն է ներկայացրել դատարանին՝ խնդրելով հնարավորություն տալ ծանոթանալու գործին առնչվող փաստաթղթերին. միջնորդությունը բավարարվել է:

Շինծու գործով հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 9-ին:

Հիշեցնենք՝ Ռուբեն Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել «խաղաղության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, ռազմական հանցագործությունների, նաև ահաբեկչության, ահաբեկչության ֆինանսավորման» և այլ հոդվածներով։

Ռազմագերիներ