
«Զանգեզուրի միջանցքը» կարևոր նշանակություն կունենա որպես նոր երթուղի՝ թե՛ Միջին, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում․ Ադրբեջանի վարչապետ
Այս տարվա օգոստոսի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ԱՄՆ կատարած պատմական այցի ընթացքում ստորագրված փաստաթղթերը, այդ թվում՝ Ադրբեջանի մայրցամաքային մասի և Նախիջևանի միջև անարգել տրանսպորտային կապերի մասին համաձայնագիրը, կնպաստեն տարածաշրջանում կայուն խաղաղությանը, միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հնարավորություններին և տնտեսական զարգացմանը․ հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը խորհրդարանի նիստում «Ադրբեջանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ։
Նա նշել է, որ այս ընթացքում ձեռք բերված հաջողությունները նպաստում են տնտեսական կայունության պահպանմանը, նոր ներդրումների ներգրավմանը և «Ադրբեջանի դերի ու դիրքի հետագա ամրապնդմանը միջազգային ասպարեզում»։
Նրա խոսքով՝ մոտ ապագայում «Զանգեզուրի միջանցքը» կարևոր նշանակություն կունենա որպես նոր տրանսպորտային երթուղի՝ թե՛ Միջին, թե՛ Հյուսիս-Հարավ միջանցքի շրջանակում։


