11 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամանորյա միակ երազանքը հայրիկին տեսնելն է․ Մովսես Շարբաթյանը 5 ամիս է կալանավորված է

Ամանորյա միակ երազանքը հայրիկին տեսնելն է․ Մովսես Շարբաթյանը 5 ամիս է կալանավորված է

Արդեն 5 ամիս է՝ «Սրբազան շարժման» աջակից Մովսես Շարբաթյանի երեխաները հայրիկին միայն հեռուստացույցով են տեսնում։ Բանտ երկու անգամ են գնացել, վերջին այցը հոկտեմբերին էր։ ԱԱԾ մեկուսարանից տեղափոխվելուց հետո հայրիկին այցելել չի հաջողվել։

Տանն ասել են՝ հայրիկն աշխատանքի է գնացել, բայց երեխաները չեն հասկանում՝ ինչ աշխատանք է, որն ամիսներով հայրիկին տուն վերադառնալ չի թողնում։

9-ամյա Ռուբենի գրկում նրա 6 ամսական եղբայրն է․ մեկ ամսական է եղել, երբ հորը կալանավորել են։ 4-ամյա Անահիտն էլ արդեն որոշել է՝ ինչ է անելու, երբ հայրիկը տուն վերադառնա։

Ռազմագերիներ