11 Դեկ
2025
6° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք ինչ-որ մաս նույնպես կսահմանազատենք ու կունենանք այն դրական պատկերը, որն ունենք Կիրանցում․ Ալեն Սիմոնյան

Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք ինչ-որ մաս նույնպես կսահմանազատենք ու կունենանք այն դրական պատկերը, որն ունենք Կիրանցում․ Ալեն Սիմոնյան

Սահմանազատման օրակարգում փոփոխություն չկա, որոշ հարցերում մենք ենք շտապում, որոշ հարցերում՝ Ադրբեջանը․ այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարծում եմ՝ մոտ ապագայում մենք ինչ-որ մաս նույնպես կսահմանազատենք ու կունենանք այն դրական, հաճելի ու ստացված իրավիճակը, որն ունենք Կիրանցի մասում, որը դարձել է օրինակելի վայր»,- ասաց նա։

Ալեն Սիմոնյանը չբացառեց նաև Հայաստանի պատվիրակության մասնակցությունը Բաքվում նախատեսված որևէ միջոցառման։

«Տարածաշրջանային որևիցե ֆորմատից դուրս մնալը, չմասնակցելը, չեմ կարծում, որ ճիշտ տրամաբանություն կլինի»,- նշեց նա:

Ռազմագերիներ