03 Մար
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Մոլոդեց», ապրի ինքը, կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

«Մոլոդեց», ապրի ինքը, կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց․ Սերժ Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Ձեր կարծիքով՝ խաղաղությո՞ւն են հաստատում հիմա։ 44-օրյային չէին ասո՞ւմ՝ հաղթում ենք․ ինչ ուզում և ինչ ասես ասում են։ Բոլոր ասածներին չէ, որ պետք է հավատանք․ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Անդրադառնալով ՔՊ-ականների արձագանքին, թե ինչո՞ւ հարցը չեն կարգավորել իրենց իշխանության օրոք, Սերժ Սարգսյանը նշել է․«Այսպիսի համեմատություններ տանել չեմ կարողանում, բայց կուզեի նշել , որ նրանց ասածը նույնն է, թե կանանցից պահանջեն հինգ ամսում երեխա ունենալ։ Իսկ ո՞վ է ժամկետ դրել այդ հարցի կարգավորման համար։ Մենք ամեն ինչ արել ենք, որ այդ հարցը դրականորեն կարգավորվի։ Իրենք ինչ արեցին․ ինքը «մոլոդեց», ապրի․ կարճ ժամանակում ամեն ինչ հանձնեց ու լուծեց»,- ասել է Սերժ Սարգսյանը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել էր ՀՀ կառավարության կողմից ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացին վերաբերող փաստաթղթերի հրապարակմանը։

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ