
ԵՄ-ն անորոշ ժամանակով սառեցրեց ռուսական ակտիվները
Եվրամիությունը համաձայնեց անորոշ ժամանակով սառեցնել Եվրոպայում պահվող Ռուսաստանի ԿԲ-ի ակտիվները՝ վերացնելով Ուկրաինային այդ միջոցները տրամադրելու խոչընդոտը. գրում է Reuters-ը։
ԵՄ-ն ցանկանում է օգտագործել ռուսական ակտիվների մի մասը՝ պահպանելու Ուկրաինային տրամադրվող օգնությունը:
Որոշումը վերացնում է ռիսկը, որ Հունգարիան և Սլովակիան կարող են հրաժարվել ակտիվների սառեցումը երկարաձգելուց՝ ստիպելով ԵՄ-ին վերադարձնել գումարը Ռուսաստանին։


