
Քանի դեռ սրբազանները գերեվարված են ԱԱԾ-ի մեկուսարանում, իշխանափոխություն չի լինելու․ հանրային կառավարման մասնագետ
Արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանը բանտարկված է բացառապես բարձր ինտելեկտի և մեծ հայ լինելու համար. Facebook-ի իր էջում գրում է հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը:
«Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը բանտարկված է բարձր ինտելեկտի, մեծ հայ լինելու, նաև ժողովրդին ոտքի հանելու փորձերի համար:
Իմ ցավն ու ամոթը նա է, որ մարդիկ, շատ շատերը, որ այս իշխանությանն, իբրև թե, ընդդիմանում են, հաշտ են այս իրողության հետ:
Ասում եմ հերթական անգամ․ քանի այս հայերը գերեվարված են, ոչ մի իշխանափոխություն էլ չի լինելու:
Գնացեք գլուխներդ պատով տվեք, ինչ կուզեք ձեր և այլոց ձևերով արեք, բայց ձեր հերթական ձախողումները միայն ձերը չեն, բոլորինս են, բոլոր հայերինը: Հետևաբար պատասխանատվության լրջության չգիտակցումը ոչ ոքի չի ազատելու ապագայում հայի արդարադատության դատին հանձնվելուն:
Իսկ եթե բոլորս ամբողջովին և մեր կյանքի ընթացքում վերջնակնապես ձախողվենք, պատմությունն ու սերունդները իրենց գործը կանեն»,- նշում է նա:

