26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
6° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
«Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը Հայաստանը զավթելու ծրագիր է, չունի միջազգային որևէ հիմք․ Արման Թաթոյան

«Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը Հայաստանը զավթելու ծրագիր է, չունի միջազգային որևէ հիմք․ Արման Թաթոյան

Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով ամբողջ Հայաստանը բերել կանգնեցրել է մեծ փորձանքների առաջ․ իր տեսաուղերձում ասել է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։

««Արևմտյան Ադրբեջան» ծրագիրը կեղծ է, դա զրոյից սարքած ծրագիր է, Հայաստանը զավթելու ծրագիր է, չունի միջազգային որևէ հիմք։ Չկա որևէ միջազգային հարթակ, կազմակերպություն, միջազգային դատարան, որտեղ Ադրբեջանն այս հարցով կարող է գնալ ու ունենալ հաջողություն։ Եվ այս մասին հրաշալի գիտի ինքը՝ Ադրբեջանի նախագահը»,- ասել է Թաթոյանը։

Արցախցիների վերադարձի հարցն, ըստ նրա, ամրագրված է միջազգայնորեն որպես իրավունք։  

Օրերս Նիկոլ Փաշինյանն ասել է, որ առաջարկում է Ադրբեջանին ընդունել համատեղ ճանապարհային քարտեզ՝ զուգահեռաբար փակելով «Արևմտյան Ադրբեջան» և «Ղարաբաղի հայերի վերադարձ» թեմաները։

Ռազմագերիներ