14 Դեկ
2025
9° c ԵՐԵՎԱՆ
3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սիրիայում ամերիկացի զինվորականների են սպանել

Սիրիայում ամերիկացի զինվորականների են սպանել

Սիրիայում անհայտ անձանց հարձակման հետևանքով զոհվել են ամերիկացի 2 զինվոր և թարգմանիչ, կա 3 տուժած. գրում է Fox News-ը՝ հղում անելով Պենտագոնի պաշտոնյաների հայտարարություններին:

«Այսօր սիրիական Պալմիրայում զոհվել են ԱՄՆ երկու զինվոր և ամերիկացի թարգմանիչ, ևս 3 անձ տուժել է», – X-ում գրել է Պենտագոնի գլխավոր խոսնակ Շոն Փարնելը։

Հարձակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ զինվորները հանդիպում էին անցկացնում պաշտոնյաներից մեկի հետ՝ նպատակ ունենալով հակազդել տարածաշրջանում ԻԼԻՊ-ի և ահաբեկչական այլ խմբավորումների գործողություններին։

Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը հավելել է, որ հարձակումը կատարած անձինք արդեն սպանվել են ամերիացիների դաշնակիցների կողմից։

Ռազմագերիներ