14 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ամերիկացիները գիտեն և հասկանում են տարածքային հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը. ՌԴ նախագահի օգնական

Ամերիկացիները գիտեն և հասկանում են տարածքային հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը. ՌԴ նախագահի օգնական

Տարածքների հարցն ակտիվորեն քննարկվել է դեկտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը, ամերիկացիները գիտեն և հասկանում են ռուսական կողմի դիրքորոշումը. ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նրա խոսքով՝ Կիևի հետ տարածքային հարցերի վերաբերյալ խորհրդակցություններից հետո «Թրամփի խաղաղության ծրագրում» ցանկացած փոփոխություն բացասաբար կընդունվի Մոսկվայում, քանի որ Վաշինգտոնը գիտի ՌԴ-ի դիրքորոշումը այս հարցում։

«Չգիտեմ, թե ինչ կստացվի Թրամփի խաղաղության ծրագրի շուրջ խորհրդակցություններից հետո, բայց քիչ հավանական է, որ դրանից լավ բան դուրս գա», – մեկնաբանել է Ուշակովը խաղաղության ծրագրում հնարավոր փոփոխությունները, որոնք նախկինում քննարկվել էին Կրեմլում ամերիկյան պատվիրակության հետ։

Ռազմագերիներ