14 Դեկ
2025
2° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Անկյունաքարային հարցերի վերաբերյալ կա փոխըմբռնում. Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ հանդիպման մասին

Անկյունաքարային հարցերի վերաբերյալ կա փոխըմբռնում. Իշխան Սաղաթելյանը՝ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հետ հանդիպման մասին

Քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում նախորդ շաբաթ հանդիպումներ են տեղի ունեցել ՀՀԿ, «Ազատություն», «Հայրենիք» կուսակցությունների ղեկավարների, նաև հասարակական շրջանակների ներկայացուցիչների, իրավապաշտպանների և փաստաբանների հետ. հայտնում է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Քննարկվել են մի շարք օրակարգային խնդիրների շուրջ համագործակցություն ձևավորելու վերաբերյալ հարցեր, պատգամավորի խոսքով՝ անկյունաքարային հարցերի վերաբերյալ ընդդիմադիր ուժերի միջև կա փոխըմբռնում:

«Հիշեցնեմ, որ ԱԺ-ում կայացած խորհրդարանական լսումների ժամանակ քաղաքական ուժերին առաջարկել էինք սկսել քննարկումներ հետևյալ օրակարգային հարցերի շուրջ.

1. օրինական բոլոր միջոցներով հակազդեցության ձևավորում բռնաճնշումների, քաղաքական հետապնդումների և ազատությունների սահմանափակումների նկատմամբ,
2. Հայ Առաքելական եկեղեցու և ազգային արժեքների պաշտպանություն,
3. քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանություն՝ որևէ քաղբանտարկյալ բոլորիս քաղբանտարկյալն է սկզբունքով,
4. ընտրական գործընթացի օրինականության ապահովում եւ վերահսկողության իրականացում,
5. միմյանց նկատմամբ հակաքարոզչության բացառում,
6. վարչախմբի հետ ցանկացած (այդ թվում հետընտրական փուլում) համագործակցության բացառում»,- գրել է Սաղաթելյանը Facebook-ի իր էջում:

Ռազմագերիներ