
Սիդնեյում հրեական տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Սիդնեյի հայտնի Բոնդի լողափում տեղի է ունեցել հրաձգություն, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 12 մարդ, այդ թվում՝ երեխաներ և մեկ զինված անձ. գրում է The Guardian-ը:
Եվս 18 անձ գտնվում է հիվանդանոցում, շտապօգնության աշխատակիցները շարունակում են օգնություն ցուցաբերել դեպքի վայրում:
Հրաձգությունը տեղի է ունեցել հրեական Խանուկայի տոնակատարության ժամանակ:
Նոր Հարավային Ուելսի ոստիկանական ուժերը հայտնել են, որ կասկածյալները ձերբակալվել են հարցաքննության համար։


