
Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ին միանալն էր, սակայն Եվրոպան և ԱՄՆ-ն չաջակցեցին այդ գաղափարին. Զելենսկի
ԱՄՆ-ն դեռևս չի արձագանքել Ուկրաինայի նոր խաղաղության ծրագրի առաջարկներին. ուղերձի ընթացքում հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին:։
«Ես դեռևս պատասխան չեմ ստացել Միացյալ Նահանգներից, որոշ տեղեկություններ եմ ստացել բանակցային թիմի միջոցով, բայց ես ստանում եմ բոլոր ազդանշանները և պատրաստ եմ երկխոսության», – ասել է նա՝ նշելով, որ խաղաղության ծրագիրը երբեք չի լինի այնպիսին, որ «բոլորին դուր գա»։
Նա նաև նշել է, որ Ուկրաինայի նպատակը ՆԱՏՕ-ին միանալն էր, սակայն Եվրոպան և Միացյալ Նահանգները դեմ են արտահայտվել դրան:
«Ուկրաինայի հիմնական նպատակը ՆԱՏՕ-ին միանալն էր. սա կապահովեր իրական անվտանգության երաշխիքներ, բայց եվրոպացի գործընկերները և Միացյալ Նահանգները չաջակցեցին դրան։ Հետևաբար Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև երկկողմ անվտանգության երաշխիքները, նաև ԵՄ-ի և այլ երկրների անվտանգության երաշխիքները մեզ հնարավորություն են տալիս կանխելու Ռուսաստանի երկրորդ հարձակումը, և սա արդեն փոխզիջում է», – հայտարարել է Զելենսկին։


