
Բանակցությունները հեշտ չէին, բայց արդյունավետ էին ու ըստ դետալների․ Զելենսկի
ԱՄՆ-ի հետ բանակցություններն արդյունավետ էին և ըստ դետլաների․ ասել է Վոլոդիմիր Զելենսկին Բեռլինում տեղի ունեցած բանակցություններից հետո։
«Կարևոր է, որ հասնենք խաղաղության, և այն լինի արժանապատիվ»,- «Европейская правда»-ի փոխանցմամբ՝ հավելել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին ընդունել է, որ ԱՄՆ-ի բանակցությունները, որ տեղի են ունեցել Գերմանիայի մայրաքաղաքում՝ դեկտեմբերի 14-15-ին, հեշտ չեն եղել։
«Սակայն զրույցը արդյունավետ էր, շատ դետալներ են քննարկվել։ Մենք շարունակում ենք մեր դիվանագիտությունը՝ ուղղված պատերազմն ավարտելուն։ Անհրաժեշտ է հանդիպել, քննարկել՝ չմոռնալավո, թե որտեղից է այս պատերազմը եկել Եվրոպա, ով է այն բերել»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։


