
ԵՄ-ն և ԱՄՆ-ն համաձայնության են եկել Ուկրաինային անվտանգային երաշխիքներ տրամադրելու հարցում. Մերց
ԵՄ-ն և Միացյալ Նահանգները համաձայնության են եկել Ուկրաինային տրամադրելու ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածին նման անվտանգության երաշխիքներ. РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը:
«Սա իսկապես հեռահար, էական համաձայնագիր է, որը տարբերվում է նախկինում ունեցած տարբերակներից. և՛ եվրոպացիները, և՛ ամերիկացիները պատրաստ են Ուկրաինային տրամադրել անվտանգության երաշխիքներ», – ասել է նա։
Մերցը նշել է, որ ամերիկյան կողմը քաղաքականապես և հնարավոր է՝ իրավական առումով ստանձնել է համապատասխան պարտավորություններ։


