23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եվրոպական աշխատավարձերի վարկանիշ. ո՞ր երկրներն են առաջարկում ամենաբարձր միջին աշխատավարձը

Եվրոպական աշխատավարձերի վարկանիշ. ո՞ր երկրներն են առաջարկում ամենաբարձր միջին աշխատավարձը

Աշխատավարձը կարևոր դեր է խաղում շատ աշխատակիցների որոշումների կայացման գործում: Euronews-ը համեմատել է, թե միջինում որքան աշխատավարձ են ստանում եվրոպացիները։

ԵՄ-ում մեկ աշխատակցի տարեկան միջին աշխատավարձը կազմում է 39,808 եվրո: ԵՄ երկրներում այն տատանվում է Բուլղարիայում 15,387 եվրոյի միջակայքում, իդկ Լյուքսեմբուրգում 82,969 եվրո, ինչը 5.4 անգամ ավելի բարձր է:

Լյուքսեմբուրգից բացի՝ միջին աշխատավարձը 50,000 եվրոն գերազանցում է ևս հինգ երկրներում՝ Դանիայում, Իռլանդիայում, Բելգիայում, Ավստրիայում և Գերմանիայում:

Վարկանիշի ստորին հատվածում, Բուլղարիայից բացի, մեկ աշխատակցի տարեկան միջին աշխատավարձը 20,000 եվրոյից պակաս է Հունաստանում և Հունգարիայում:

Շատ երկրներում մարդկանց մեծ մասն աշխատում է կես դրույքով։

Թվերը ցույց են տալիս, որ աշխատավարձերը, ընդհանուր առմամբ, ավելի բարձր են Արևմտյան և Հյուսիսային Եվրոպայում, իսկ Արևելյան և Հարավարևելյան Եվրոպայում՝ ավելի ցածր։

Լրիվ դրույքով աշխատողների ճշգրտված աշխատավարձերը տատանվում են Հունաստանում 21,644-ից մինչև Լյուքսեմբուրգում` 55,051։

Լյուքսեմբուրգից բացի՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող երկրներն են Բելգիան, Դանիան, Գերմանիան և Ավստրիան՝ բոլորը գերազանցելով 48,500 եվրոն։

Ամենացածր  աշխատավարձոց հինգ երկրներն են Հունաստանը, Սլովակիան, Հունգարիան, Բուլղարիան և Էստոնիան՝ բոլորը 28,000 եվրոյից ցածր։

Ռազմագերիներ