26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արթուր Չախոյանը Ավինյանի դեմ հաղորդում է ներկայացրել

Արթուր Չախոյանը Ավինյանի դեմ հաղորդում է ներկայացրել

Քանդման ենթակա շինությունը չեն քանդում, այդ ամեն ինչի հետևում Տիգրան Ավինյանն է, նա է հովանավորում․ այս մասին Գլխավոր դատախազության մոտ հայտարարել է հասարակական գործիչ Արթուր Չախոյանը՝ տեղեկացնելով, որ ընդդեմ Ավինյանի հաղորդում է ներկայացնելու Դատախազություն։

Նա տեղեկացրել է, որ խոսքը Նոր Նորքի թաղապետարանի մոտ կառուցված ապօրինի շինության մասին է, որի մասին չեն կարող տեղյակ չլինել Երևանի քաղաքապետարանում։

«Նույն մեղադրանքը կար Գյումրիի քաղաքապետի դեպքում, բայց ընդդիմադիր քաղաքապետին կալանավորել են, ՔՊ–ի սրտի քաղաքապետին՝ ոչ»,-ասել է Չախոյանը։

Արթուր Չախոյանը հիշեցրել է, որ քաղաքապետարանը պարբերաբար խոսում է ապօրինի շինությունները քանդելու մասին։ «Մեկը գիշերով ցանկապատն առաջ տանի կամ պատուհան բացի՝ գլխին կանգնում, տուգանում են, ասում են ապօրինություն քանդեցինք, բա ինչո՞ւ տվյալ դեպքում չեն անում»,-ասել է հասարակական գործիչը։

Ռազմագերիներ