23 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
-1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանն ու Ռուսաստանը մեկ ամսվա ընթացքում կստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման պայմանագիրը

Իրանն ու Ռուսաստանը մեկ ամսվա ընթացքում կստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման պայմանագիրը

Իրանն ու Ռուսաստանը մեկ ամսվա ընթացքում կստորագրեն Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման պայմանագիրը։ Այս մասին հայտարարել է Իրանի շինարարության և տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման տնօրեն Հուշանգ Բազվանդը։

«Մեկ ամսից էլ պակաս ժամանակում սպասվում է, որ իրանական պատվիրակությունը կմեկնի Ռուսաստան՝ պայմանագիրը վերջնականապես կնքելու համար, որից հետո իրականում կսկսվեն Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարական աշխատանքները», – նշել է նա։

Բազվանդի խոսքով՝ իրանական կողմն ընդունել է երկաթուղային այս հատվածի նախագծման և կառուցման վերաբերյալ Ռուսաստանի առաջարկների մոտ 70%-ը։

Նշենք, որ 2023 թվականին Ռուսաստանը և Իրանը պայմանագիր են կնքել Ռեշտ-Աստարա մայրուղու 160 կիլոմետրանոց հատվածը համատեղ կառուցելու մասին՝ որպես «Հյուսիս-Հարավ» նախագծի մաս, որը նախատեսված է Պարսից ծոցի նավահանգիստներ մուտք ապահովելու համար։ Նախագծի ընդհանուր արժեքը 1,6 միլիարդ եվրո է։ Մոսկվան ու Թեհրանը համատեղ կֆինանսավորեն ապրանքների և ծառայությունների նախագծումը, շինարարությունը և մատակարարումը։

Ռազմագերիներ