31 Մար
2026
9° c ԵՐԵՎԱՆ
7° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
10 տարով վարձավճարի փոխհատուցում․ ի՞նչ նոր առաջարկ ունի պետությունն Արցախից տեղահանվածների համար

10 տարով վարձավճարի փոխհատուցում․ ի՞նչ նոր առաջարկ ունի պետությունն Արցախից տեղահանվածների համար

Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի համար գործող սոցիալական աջակցության ծրագրերը կերկարաձգվեն 1 տարով. այս մասին Կառավարության նիստում այսօր հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը: 

Ըստ ներկայացվող ծրագրի՝ ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ հավաստագրերը, բայց իրենց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով չեն կարողանում, առաջարկվում է այլընտրանք. «Եթե այդուամենայնիվ նրանք բավարարում են այն բոլոր պայմաններին, որոնք նրանց թույլ էին տալիս օգտվել հավաստագրից, բայց չեն կարողանում հավաստագիրն իրացնել, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել մեր սոցիալական բնարակարանային ֆոնդի ծրագրում որպես պոտենցիալ շահառու, բայց քանի որ այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք վարձավճարի մասնակի փոխհատուցում վարձավճարի 40 000 դրամի չափով, 10 տարի ժամանակով», – հայտարարեց Արսեն Թորոսյանը: 

Նախարարը հավելում է, որ եթե 10 տարվա ընթացքում իրենց բնակության և կենսական շահերին մոտ գտնվող վայրում պետությունն ունենա սոցիալական բնակարան, նրանց առաջարկելու է որևէ փուլում տեղափոխվել այնտեղ: Կարևոր է այն հանգամանքը, որ եթե քաղաքացին հրաժարվի առաջարկվող բնակարանից, ապա կզրկվի ծրագրից օգտվելու հնարավորությունից:

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026