
Մեկը մյուսին սատարող համայնքներ են դառնում Եկեղեցին և ժողովուրդը. Լիլիթ Բլեյան
Երգչուհի, երգահան Լիլիթ Բլեյանն «Իզմիրլյան» ԲԿ-ի դիմաց է. միացել է բոլոր այն աջակիցներին, որոնք եկել են Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ծննդյան տարեդարձը շնորհավորելու:
Ի պատասխան լրագրողների այն հարցին, թե իշխանությունն ու ՀԱԵ-ն կկարողանա՞ն արդյոք ոսկե միջին գտնել, երգչուհին ասաց. «Վստահ չեմ, որ իշխանությունն ուզում է որևէ «ոսկե միջին»… Այնտեղ բոլորովին այլ մետաղներ են երևում, իսկ այդ մետաղների հետևում՝ փակված Սրբազաններ»:
Ինչ վերաբերում է Եկեղեցի-ժողովուրդ հարաբերություններին, Բլեյանը նշեց, որ այսօր երևի ամենանուրբ և ամենագեղեցիկ կապն է հաստատվում Եկեղեցու և իր հոտի միջև։
«Մեկը մյուսին սատարող, մեկը մյուսին վստահող համայնքներ են դառնում Եկեղեցին և իր հոտը, որը շատ գեղեցիկ երևույթ է այս փնթի վիճակի մեջ, որում գտնվում ենք», – ասաց երգչուհին:


