Եվրոպական զորակազմերն Ուկրաինայում կդառնան օրինական թիրախ ՌԴ-ի համար․ Լավրով
Եթե Ուկրաինայում եվրոպական զորակազմեր տեղակայվեն, ապա դրանք կդառնան Ռուսաստանի զինված ուժերի օրինական թիրախ․ TACC-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։
«[Եվրոպացի քաղաքական գործիչների] ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանց. նրանք ոչ միայն չեն հետաքրքրվում ուկրաինացիներով, այլև կարծես հոգ չեն տանում սեփական բնակչության մասին։ Ինչպե՞ս կարելի է այլ կերպ բացատրել Եվրոպայում շարունակվող խոսակցությունները Ուկրաինա զորախումբ ուղարկելու մասին՝ «կամավորների կոալիցիայի» ձևաչափով։ Մենք արդեն հարյուր անգամ հայտարարել ենք, որ այս դեպքում նրանք օրինական թիրախ կդառնան մեր զինված ուժերի համար», – ասել է նախարարը։


