
Ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը
Ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանը․ այս մասին ABC Media-ին տեղեկացնում է կուսակցության մամուլի խոսնակ Հռիփսիմե Առաքելյանը։
«Հայրենիք» կուսակցության անդամները Արթուր Վանեցյանի գրառումից են իմացել, որ Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկում է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը․ Գալստյանի հետ կապվել չեն կարողանում։
«Վաղարշապատի ընտրություններով պայմանավորված մեղադրանքներ են», – նշել է Հռիփսիմե Առաքելյանը։ Ներկա պահին խուզարկվում է նաև Վաղարշապատի համամասնական ընտրությունների երկրորդ համար Արամ Քոչարյանի բնակարանը
Հիշեցնենք` քիչ առաջ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան էջում գրառում էր արել առ այն, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները խուզարկում են «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի բնակարանը։ Վանեցյանը տեղի ունեցածը որակել է որպես հերթական քաղաքական հետապնդում։


