ԱԺ-ն մերժեց «Հայաքվեի» նախագիծն ընդգրկել օրակարգ․ ուղիղ
ՀՀ Ազգային ժողովը հրաժարվեց լիագումար նիստի օրակարգում ներառել
Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին
օրենքի նախագիծը: Դեմ են քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 57 պատգամավոր,
կողմ՝ 26 ընդդիմադիր պատգամավոր:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունն իշխող խմբակցությանը մեղադրեց Արցախյան հարցի
վերաբերյալ իր նախընտրական խոստումները չկատարելու համար: ԱԺ «Հայաստան» խմբակցության
քարտուղար Արծվիկ Մինասյանը, դիմելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, հայտարարեց, որ իշխող
խմբակցությունը ոչ միայն խախտել է նախընտրական խոստումը ազգային առանցքային հարցում,
այլև անում է այդ խոստմանը տրամագծորեն հակառակ ամեն ինչ, և իր գործողություններով
իշխանական խմբակցությունը սպանում է պառլամենտարիզմը խորհրդարանական կառավարման համակարգ
ունեցող երկրում։