
Որքա՞ն են վճարել Ադրբեջանի ավիաընկերությունները ՀՀ օդային տարածքն օգտագործելու համար
Ադրբեջանական ավիաընկերությունները մոտ 400 հազար եվրո են վճարել Հայաստանին՝ 2025 թվականին երկրի օդային տարածքն օգտագործելու համար։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ քաղավիացիայի կոմիտեից։
Նրանք 396 282 եվրո են փոխանցել «Հայաէրոնավիգացիա» ընկերությանը՝ 2025 թվականի հունվարի 1-ից նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի օդային տարածքում աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց։
Եվս մոտ 3,4 մլն եվրո Հայաստանին աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց փոխանցել են թուրքական ընկերությունները։


