02 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ․ Հաջիև

Խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև ժողովրդի հետ․ Հաջիև

Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն ցուցաբերեց խաղաղության օրակարգին․ The Washington Post-ի հետ զրույցում հայտարարել է արտաքին քաղաքականության գծով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևի խոսքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը «պայքարում են խաղաղությունն ամրապնդելու համար»։

«Երկու երկրներն էլ՝ Ադրբեջանը և Հայաստանը, պայքարում են խաղաղությունն ամրապնդելու համար, սակայն Կոնգրեսում ոմանք առաջարկում են բացարձակապես ավելորդ և բաժանարար օրենսդրական քայլեր։ Դժբախտաբար, Բայդենի և Բլինկենի օրոք մենք բազմաթիվ թյուրըմբռնումներ ենք ունեցել, և մեծ վնաս է հասցվել», – ասել է նա։

Ալիևի խորհրդականը նաև նշեց, որ Ադրբեջանը ամրապնդում է տնտեսական փոխկախվածությունը Հայաստանի հետ՝ մատակարարելով նավթամթերք և նպաստելով հացահատիկի առաքմանը հայկական շուկա։

«Սա կարող է խորհրդանշական թվալ, բայց այդ խորհրդանշականության հետևում թաքնված են լուրջ աշխարհաքաղաքական հետևանքներ․ մենք խաղաղություն ենք կառուցում ոչ միայն Հայաստանի կառավարության, այլև նրա ժողովրդի հետ», – եզրափակել է Հաջիևը։

 

 

 

Ռազմագերիներ