02 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքին

Իրանում պատասխանել են Թրամփի սպառնալիքին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմանա, որ ամերիկյան միջամտությունը Իրանի ներքին գործերին համարժեք է քաոսի ամբողջ տարածաշրջանում և ամերիկյան շահերի ոչնչացմանը․ հայտարարել է Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։

Նրա խոսքով՝ երկրի իշխանությունը տարանջատում է բողոք արտահայտող իրանցիներրի կարծիքը «ապակառուցողական տարրերի» դիրքորոշումներից։

«Հաշվի առնելով իսրայելցի պաշտոնյաների և Թրամփի կողմից ընդունված դիրքորոշումները՝ վիճակը պարզ է դարձել․ մենք բողոքող առևտրականների դիրքորոշումները դիտարկում ենք առանձին՝ խաթարող տարրերի դիրքորոշումներից, և Թրամփը պետք է իմանա, որ ամերիկյան միջամտությունը ներքին հարցին համարժեք է քաոսի ամբողջ տարածաշրջանում և ամերիկյան շահերի ոչնչացմանը», – գրել է իրանցի պաշտոնյան X սոցցանցի իր էջում։

Բացի Լարիջանիից՝ Թրամփի հայտարարությանը պատասխանել է նաև Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Ալի Շամհանին՝ նշելով, որ «զավթիչի ձեռքը կկտրվի նախքան Իրանի անվտանգությանը վնաս հասցնելը»։

Հիշեցնենք՝ Իրանում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնք հանգեցրել են բախումների իրավապահների և ցուցարարների միջև Հանրապետության տարբեր շրջաններում․ այս ֆոնին Թրամփը սպառնացել է ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ, եթե երկրի իշխանությունը սպանի ցուցարարներին։

Ռազմագերիներ