02 Հուն
2026
-8° c ԵՐԵՎԱՆ
-2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Միջամտության դեպքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի օրինական թիրախները․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Միջամտության դեպքում ամերիկյան բազաները կդառնան Իրանի օրինական թիրախները․ Իրանի խորհրդարանի խոսնակ

Իրանը կհարվածի Մերձավոր Արևելքում տեղակայված ամերիկյան ուժերին, եթե Միացյալ Նահանգները ագրեսիա ցուցաբերի․ РИА Новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Մոհամմադ-Բաղեր Ղալիբաֆը։

«ԱՄՆ-ի ոչ հարգելի նախագահը պետք է իմանա, որ հարվածի դեպքում Մերձավոր Արևելքի ողջ տարածաշրջանում գտնվող բոլոր ամերիկյան բազաները և դրանց զինված ուժերը կդառնան մեր օրինական թիրախը՝ ամերիկյան կողմից ցանկացած հնարավոր արկածախնդրության ի պատասխան», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Խոսնակի խոսքով՝ օտարերկրյա հատուկ ծառայությունները ձախողվել են բողոքի օրինական ցույցերը զինված բախումների վերածելու իրենց փորձը։

Ռազմագերիներ