
Աշխարհի արձագանքը Վենեսուելայի իրադարձություններին
Աշխարհի առաջնորդները տարբեր կերպ են արձագանքել ԱՄՆ-ի կողմից Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալմանը։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Վենեսուելային, բայց միևնույն ժամանակ հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, այնուամենայնիվ, դեմ չէ Մադուրոյի ռեժիմի ավարտին։
Հարևան լատինաամերիկյան երկրները, ինչպես նաև Վենեսուելայի դաշնակիցներ Ռուսաստանը և Չինաստանը, ևս դատապարտել են ռազմական գործողությունները և պահանջել Մադուրոյի և նրա կնոջ ազատ արձակումը։
Չինաստանը հայտարարել է, որ «խորապես ցնցված է և խստորեն դատապարտում է» ուժի կիրառումն ինքնիշխան երկրի և նրա նախագահի նկատմամբ։
ՌԴ ԱԳՆ-ն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները զինված ագրեսիայի ակտ է իրականացրել Վենեսուելայի դեմ։ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունն իր աջակցությունն է հայտնել Վենեսուելայի ղեկավարությանը. «Մենք աջակցում ենք Վենեսուելայի իշխանությունների և լատինաամերիկյան երկրների ղեկավարների հայտարարությանը, որով կոչ է արվում անհապաղ գումարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ»։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը Վենեսուելայի նկատմամբ լայնածավալ հարվածներից հետո ԱՄՆ ԶՈՒ-ն գերեվարել է Մադուրոյին և նրա կնոջը։ Նրանց թմրանյութերի շրջանառության հետ կապված մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքում։


