
ՆԱՏՕ-ն անիմաստ կդառնա, եթե դաշինքի ներսում տեղի ունենա հակամարտություն կամ փոխադարձ ագրեսիա․ Լեհաստանի վարչապետ
ՆԱՏՕ-ի ոչ մի անդամ չպետք է հարձակվի կամ սպառնա Դաշինքի մեկ այլ անդամի, հակառակ դեպքում ՆԱՏՕ-ն կկորցնի իր իմաստը․ ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը՝ մեկնաբանելով Գրենլանդիայի հնարավոր զավթման մասին հայտարարությունները։
«Հյուսիսատլանտյան դաշինքի ոչ մի անդամ չպետք է հարձակվի կամ սպառնա Դաշինքի մեկ այլ անդամի․ ՆԱՏՕ-ն կկորցնի իր իմաստը, եթե դաշինքի ներսում տեղի ունենան հակամարտություններ կամ փոխադարձ ագրեսիա», – ընդգծել է Տուսկը։
Նա նաև կարծիք է հայտնել, որ որևէ եվրոպական պետություն չի ընդունի ՆԱՏՕ-ի էությունը աղավաղելու որևէ փորձ։
«Դանիան, անշուշտ, կարող է հույս դնել ամբողջ Եվրոպայի համերաշխության վրա․ դրան ես չեմ կասկածում», – եզրափակել է Լեհաստանի վարչապետը։


