08 Հուն
2026
-11° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփին հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ պատրաստ է Թրամփին հանձնել իր Նոբելյան խաղաղության մրցանակը

Վենեսուելացի ընդդիմադիր քաղաքական գործիչ Մարիա Կորինա Մաչադոն, որը 2025 թվականին արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի, պատրաստ է մրցանակը հանձնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կամ այն կիսել նրա հետ։ Մաչադոն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում։

«Երբ իմացա, որ մենք արժանացել ենք Նոբելյան խաղաղության մրցանակի, այն նվիրեցի Դոնալդ Թրամփին, քանի որ կարծում էի, որ նա արժանի է դրան… Եթե ես կարծում էի, որ նա արժանի է դրան դեռևս հոկտեմբերին, պատկերացրեք, թե որքան ավելի համոզված եմ հիմա [Նիկոլաս Մադուրոյի տապալումից հետո-Խմբ]», – ասել է Մաչադոն։

«Մենք անցյալում կթողնենք բոլոր աղետները, որ բերել է հանցավոր սոցիալիստական ռեժիմը, և Վենեսուելան կդարձնենք ԱՄՆ-ի գլխավոր դաշնակիցը Լատինական Ամերիկայում»,- հավելել է Վենեսուելայի ըննդիմության առաջնորդը։

Ռազմագերիներ