
Ադրբեջանը նավթամթերքի հերթական խմբաքանակը կուղարկի Հայաստան
2026 թվականի հունվարի 8-ին Ադրբեջանի Գյուզդեկի երկաթուղային կայարանից և Բաքվի բեռնատար կայարանից նավթամթերքի հաջորդ խմբաքանակը կուղարկվի Հայաստան:
Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` խմբաքանակը ներառում է 1000 տոննա 92 օկտանային բենզին, 1000 տոննա դիզելային վառելիք և 1800 տոննա 95 օկտանային բենզին։
Նավթամթերքի արտահանումն Ադրբեջանից Հայաստան զուտ առևտրային բնույթ ունի. բենզինը վաճառվում է միջազգային շուկայական գներով։


