31 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մադուրոյի առևանգումը դավաճանության արդյունք է․ Լուկաշենկո

Մադուրոյի առևանգումը դավաճանության արդյունք է․ Լուկաշենկո

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի առևանգումը դավաճանության և հանցավոր համաձայնության արդյունք է․ Белта լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ քաղաքացիական բնակչությանը և զինվորականներին վճարել են ռազմական գործողության հաջող ընթացքի համար։

«Ես ուզում եմ՝ դուք հասկանաք. ամեն ինչ կար։ Կար համաձայնություն, գումար էր վճարվել, այդ թվում՝ Վենեսուելայի բնակիչներին՝ և՛ զինվորականներին, և՛ քաղաքացիական անձանց․ դա դավաճանություն էր», – ասել է Լուկաշենկոն։

Բելառուսի նախագահը նաև այլ մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ Մադուրոյի կնոջն առաջարկել են մնալ հայրենիքում, սակայն նա հրաժարվել է։

Ռազմագերիներ