03 Ապր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են հնարավոր միջամտությունն Իրանում. Reuters

Նեթանյահուն և Ռուբիոն քննարկել են հնարավոր միջամտությունն Իրանում. Reuters

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսով խոսել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ․ հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Չնայած ամերիկացի պաշտոնյան չի նշել հեռախոսազրույցի ընթացքում քննարկված թեմաները, ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրանք քննարկել են իրադրությունը Գազայում և Սիրիայում, նաև Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերը և երկրի ներքին գործերին միջամտելու հնարավորությունը։

Նշվում է, որ Իսրայելը բարձր պատրաստականության վիճակում է՝ Իրանում տեղի ունեցող գործընթացներին ամերիկացիների հնարավոր միջամտությամբ պայմանավորված։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ Ընտրություն 2026   Ընտրություն 2026