
Կառևանգեի Պուտինին, եթե հնարավորություն ունենայի առևանգելու որևէ պետության առաջնորդի․ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը Ջոն Հիլին հայտարարել է, որ կառևանգեր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների համար․ փոխանցում է The Telegraph-ը։
«Ցանկացած առաջնորդի առևանգելու հնարավորության դեպքում կկալանքի տակ կվերցնեի Պուտինին և կպատժեի նրան ռազմական հանցագործությունների համար», – ասել է Հիլին։
Նախարարն արել է այս հայտարարությունը Ուկրաինա այցի շրջանակում, որտեղ նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և հայտնել, որ Մեծ Բրիտանիան 200 միլիոն ֆունտ ստեռլինգ կծախսի իր զորքերը Ուկրաինայում խաղաղապահ առաքելության համար պատրաստելու համար։


