12 Հուն
2026
0° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մասկի հետ կքննարկեմ Իրանում համացանցի վերականգնման հարցը․ Թրամփ

Մասկի հետ կքննարկեմ Իրանում համացանցի վերականգնման հարցը․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հայտարարել է, որ Իրանում համացանցի վերականգնման հարցի շուրջ նախատեսում է խոսել միլիարդատեր Իլոն Մասկի հետ․ գրում է Reuters գործակալությունը։

Հիշեցնենք, որ Իրանում շարունակվող հակակառավարական բողոքի ակցիաների ֆոնին իշխանությունները երկրում անջատել են համացանցը։

«Նա շատ լավ է նման գործերում․ նա շատ լավ կազմակերպություն ունի», – լրագրողներին ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին՝ նա կհամագործակցի՞ արդյոք Մասկի SpaceX ընկերության հետ, որի առաջարկած Starlink արբանյակային ինտերնետային ծառայությունն օգտագործվում է Իրանում։

Մասկը, սակայն, դեռևս չի արձագանքել Թրամփի հայտարարություններին։

Ռազմագերիներ