
Իրանում բողոքի ցույցերի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 500-ը․ Reuters
Իրանում անկարգությունների հետևանքով ավելի քան 500 մարդ է զոհվել․ գրում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իրավապաշտպան կազմակերպության։
Իրանում և Իրանից դուրս գտնվող ակտիվիստներից ստացված վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գործող HRANA իրավապաշտպան կազմակերպությունը երկու շաբաթ ընթացող անկարգությունների հետևանքով հաստատել է 490 ցուցարարի և անվտանգության 48 աշխատակցի մահը։ Նշվում է, որ ձերբակալվել է ավելի քան 10․600 մարդ։
Իրանը, սակայն, զոհերի պաշտոնական թիվ չի հրապարակել։
Հիշեցնենք, որ իսլամական հանրապետությունում 2022 թվականից ի վեր ամենամեծ ցույցերի ֆոնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս սպառնացել է միջամտել, եթե ցուցարարների նկատմամբ ուժ կիրառվի։


