12 Հուն
2026
1° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Երևանի վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ․ Տիգրան Ավինյան

Երևանի վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ․ Տիգրան Ավինյան

Երևանի վարչական շրջանների կատարած աշխատանքից ես դժգոհ եմ․ այսօր հրավիրած գործակարգավարական նիստին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Դժգոհ եմ մի քանի պատճառով։ Առաջին հերթին, իմ կարծիքով, մենք բավարար չափով ջանք չենք գործադրել, որ մասնավոր տնտեսվարողները, որոնք պարտականություն ունեն իրենց դիմացի հատվածներում ձնամաքրման աշխատանքներ կատարելու, այդ մասին իրազեկված լինեն։ Սա պնդում եմ, որովհետև կան վարչական շրջաններ, որտեղ որևէ վարչական տուգանք չի գրվել այս հոդվածով։ Դրանք 4-5-ն են, ու դրան բացատրություն չկա»,- ասաց նա։

Ավինյանն օրինակ բերեց Կիևյան փողոցի խանութներից մեկը, որի սեփականատերը մաքրել է իր տարածքի դիմացի հատվածը, բայց քաղաքապետին ասել է, թե իրեն դրա համար գումար պետք է տրվի։

«Նա չգիտի, որ պարտավոր է դա անել»,- ասաց Ավինյանը՝ վրդովվելով, որ տնտեսվարողները չգիտեն իրենց պարտավորությունների մասին։

Ռազմագերիներ