22 Դեկ
2024
5.2° c ԵՐԵՎԱՆ
7.3° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, ինչի դիմաց վճարել է․ ԱԳ փոխնախարար

Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, ինչի դիմաց վճարել է․ ԱԳ փոխնախարար

Արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը հաստատեց, ԱԽ քարտուղարի այն հայտարարությունը, թե Ռուսաստանին վճարել են, սակայն սպառազինությունը չեն ստացել։ «Հայաստանը Ռուսաստանից չի ստացել այն սպառազինությունը, ինչի դիմաց վճարել է։ Աշխատանքներ ընթանում են, սպառազինություններն իրոք չեն հասել Հայաստան, փորձում ենք շարունակել այդ աշխատանքներն այս պահի դրությամբ։ Ես այլ ավելացնելու բան չունեմ։ Վճարումը կատարվել է»,-ասաց փոխնախարարը։

Հարցին, թե զենքի բացակայության հա՞րցն է, թե Կրեմլի քաղաքական որոշումը, փոխնախարարն ասաց, որ այդ հարցին ևս չի պատասխանի։