
Սփյուռքում ուժեր կան, որ մեր երկրի վիճակը ճիշտ չեն ներկայացնում համայնքներին. Զարեհ Սինանյան
Սփյուռքում ուժեր կան, որ մեր երկրի վիճակը ճիշտ չեն ներկայացնում համայնքներին․ այսօր հրավիրած մամուլի ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը։
Մեր հարցին՝ ո՞ր ուժերի մասին է խոսքը, Սինանյանը նշեց. «Այդ ուժերից է ավանդական կուսակցություններից ՀՅԴ-ն։ Նրանք հակապետական քայլեր են իրականացնում նաև Սփյուռքում»։
Անդրադառնալով Հայ առաքելական եկեղեցու շուրջ կատարվող իրադարձություններին՝ Սինանյանը նշեց, թե կան Սրբազաններ, որոնք ցանկանում են միանալ Նիկոլ Փաշինյանին։ Թե ո՞ր Սրբազանն է, Սփյուռքի ո՞ր համայնքից, հանձնակատարը չնշեց։
ABC Media-ն հարցրեց նաև Շվեյցարիայում հայոց թեմի առաջնորդի՝ միայնակ մատուցած պատարագից, ինչո՞ւ այդպես եղավ, ի՞նչ տեղեկություն ունեն։
«Նման բաների մասին գիտեմ, սրտիս շատ մոտ չեմ ընդունում։ Այդ ամեն ինչը կփոխվի շատ մոտ ապագայում. մեր բոլոր հայրենակիցները, որ հուզումնային մոտեցում ունեն այս ամենին, անկասկած, կգտնեն բարոյական ճշմարտության և պետականամետության ուղենիշը»,- ասաց Սինանյանն ու կարծիք հայտնեց՝ «տեղը կընկնի ամեն ինչ»։


