12 Հուն
2026
4° c ԵՐԵՎԱՆ
12° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ, ոչ մի իրանցի դա չէր անի․ Արաղչի

Ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ, ոչ մի իրանցի դա չէր անի․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ այն, ինչ տեղի է ունենում հիմա, բողոքի ցույցեր չեն, այլ երկրի դեմ ահաբեկչական պատերազմ։ Նրա խոսքով՝ երկրում իրավիճակն այժմ լիովին վերահսկողության տակ է։

Արաղչին հայտնել է, որ ցուցարարները հրկիզել են 53 մզկիթ։

«Ոչ մի իրանցի դա չէր անի», – նշել է արտգործնախարարը՝ հավելելով, որ հունվարի 8-10-ը ցուցարարների շրջանում եղել են զինված ահաբեկիչներ։ Զինված անձինք կրակ են բացել անվտանգության ուժերի, ոստիկանության և քաղաքացիական անձանց վրա։

«Նրանց նպատակն էր ավելացնել բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը, քանի որ Թրամփն ասել էր, որ կմիջամտի, եթե զոհերի թիվն աճի․․․ Մենք ձայնագրություն ունենք, որտեղ ասվում է, որ կարելի է կրակել ցանկացած մեկի վրա, նույնիսկ ձեր կողքին գտնվող սովորական մարդկանց», – հայտարարել է Արաղչին։

Նրա խոսքով՝ դեկտեմբերի 28-30-ը եղել են որոշ բողոքի ցույցեր, հիմնականում՝  առևտրականների և տնտեսական ակտիվիստների շրջանում։ Սրանք լիովին խաղաղ ցույցեր էին՝ իրենց կարծիքն արտահայտելու համար, ինչը խաղաղ բողոքի նրանց բնական իրավունքն էր։

Միևնույն ժամանակ, Իրանում այժմ սկսվել են կառավարամետ հանրահավաքներ։ Թեհրանի և այլ քաղաքների հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ՝ խստորեն դատապարտելով բողոքի ցույցերը։

Ռազմագերիներ